ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վաշյե-Լագրավի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին փուլի երրորդ տուրում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Հայաստանցի շախմատիստը 2 միավորով Մաքսիմ Վաշյե-Լագրավի, Պյոտր Սվիդլերի (ՌԴ), Անիշ Գիրիի (Նիդերլանդներ), Թեյմուր Ռաջաբովի (Ադրբեջան) հետ բաժանում է 1-5-րդ տեղերը:

Այսօր կայանալիք չորրորդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Անիշ Գիրիի հետ:

Լուսանկարը՝ Մարիա Եմելյանովայի




Լրահոս