Նոյեմբերի 19-ին, ժամը 22:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 36 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել՝ 1941 թ. ծնված Լ. Պ.-ի դին:
Մեկ այլ ահազանգ էլ ԱԻՆ-ում ստացվել է նոյեմբերի 19-ին, ժամը 14:09-ին: Ըստ այդ ահազանգի՝ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել՝ 1943 թ. ծնված Վ. Ս.-ի դին: