Եթե ՀՀԿ-ն Վանաձորի ավագանու քնած դշխուհին է, «Հայկական վերածնունդն» իր համբույրներով կարող է փորձել նրան վերակենդանացնել. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԴ որոշումը դե յուրե արձանագրեց Վանաձորի ավագանու մահը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հայտնեց, որ այսօր իրենք պատրաստվում են դիմել կառավարություն՝ կոչ անելով կյանքի կոչել ՍԴ որոշումը՝ Վանաձորի ավագանին լուծարելու համար։

Անդրադառնալով «Հայկական վերածնունդ»-ի և ՀՀԿ-ի միջև Վանաձորում կնքված հուշագրին` պատգամավորը նշեց, որ այդ հուշագիրը ցույց տվեց, թե ովքեր էին խախտել նախնական պայմանավորվածությունները ընտրությունների ժամանակ։

««Հայկական վերածնունդը» կարող է ասել՝ պատրաստ ենք մահացած հիվանդի հետ ամուսնանալ և փորձել վերակենդանացնել։ Եթե ՀՀԿ-ն Վանաձորի ավագանու քնած դշխուհին է, «Հայկական վերածնունդն» իր համբույրներով կարող է փորձել նրան վերակենդանացնել, բայց տվյալ դեպքում մահացած դշխուհու հետ գործ ունենալն ու նրան վերակենդանացնելը դժվար է։ ՀՎԿ-ի քաղաքական մահը մենք շուտ էինք արձանագրել, բայց հիմա ՀՀ-ում այլևս նման քաղաքական ուժ գոյություն չունի, և հիմա դրա մասին նույնիսկ ստորագրված հուշագիր կա», – նշեց Փաշինյանը։




Լրահոս