Սկանդալային երգչուհի Մայլի Սայրուսը նշում է 25-ամյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայլի Սայրուս – Mayli, Mayli, Մայլի Սայրուսը ծնվել է 1992թ. նոյեմբերի 23-ին, Թենեսի նահանգի Նաշվիլ քաղաքում` Բիլլի Ռեյի և Տրիշ Սայրուսի ընտանիքում: Ծնողները նրան անվանել են Դեսթինի Հոուփ Սայրուս (անգլ`. Destiny-ճակատագիր, hope-հույս)` երևի կանխազգալով, որ Մայլին հետագայում բարձրունքների կհասնի: Դեռ փոքր տարիքում նա ստացել է Մայլի մականունը (Miley թարգմ.` Smiley-ծիծաղ)` իր ուրախ և ծիծաղկոտ բնավորության շնորհիվ:

Ասում են, որ նա դեռ փոքրուց տաղանդավոր երեխա է եղել և սիրել է իր վրա ուշադրություն գրավել: Այնուհետև Մայլիի ծնողները Նաշվիլից տեղափոխվել են Տորենտո, և հայրը սկսել է նկարահանվել սերիալում: Դրանից հետո Սայրուսն ասել է, որ հենց հոր աշխատանքն է իրեն ոգևորում դառնալ դերասանուհի:

Որոշ ժամանակ անց նա սկսել է երգել և դերսանական հմտություններ ստանալ the armstrong acting studio-ում: Մի անգամ` արդեն մեծ տարիքում, Մայլին նշել է, որ փոքր ժամանակ ոչ թե երազել է երգչուհի, այլ հարսանեկան հանդիսությունների կազմակերպիչ դառնալ: Հարցազրույցներից մեկում էլ նա խոստովանել է.,-անկեղծանում է երիտասարդ աստղը:




Լրահոս