Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց ավանդական դարձած հանձնարարականներով: Նա հանձնարարական ներկայացրեց իրավական ակտերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ: Նա հիշեցրեց, որ 2016 թվականի մարտ ամսին կառավարության կողմից հիմնադրվել է օրենսդրության կարգավորման ազգային հիմնադրամ և փաստեց, որ իրականցրած ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել ենք դեպքեր, երբ առանց հստակ պատճառաբանություններ ներայացնելու հիմնադրամի կողմից տրամադրված առաջարկությունները չեն ընդունվել:
Այսպիսով, վարչապետը ելնելով վերոնշյալից հանձնարարեց համապետական գործադիր մարմինների ղեկավարներին գործնականում ապահովել իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարգավորման ազդեցության արդյունքում ներկայացված առաջարկությունների լիարժեք ուսումնասիրումը և վերլուծումը, իսկ դրանք մերժելու դեպքում՝ ներկայացնել հստակ հիմնավորումներ:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: