Կարեն Կարապետյանի որոշում է կայացրել. հիմնարկի տնօրեն է ազատվել պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշման մեջ ասվում է.

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 31-ի N 1062-Ն որոշման 1-ին կետը՝

Գառնիկ Ալեքսանյանին 2017 թվականի նոյեմբերի 27-ից ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից։

Հիշեցնենք` դեռևս ընթացիկ տարվա օգոստոսի 31-ին Կառավարության նիստի չզեկուցվող օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելուն:

Կառավարության որոշման այս նախագիծն այսպես է հիմնավորվել. «Նախագծի ընդունումը պայմանավորված է կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի N 191-Ա որոշման 2-րդ կետի պահանջներով, որով Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականցվող Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման բարելավման ծրագրի մասով՝ նշված գործառույթներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով՝ 2017 թվականի հուլիսի 31-ից հետո:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Որոշման նախագծի ընդունումը կարգավորում է «Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ՝ Պետական հիմնարկ) լուծարման և լուծարումից հետո մնացած գույքային հարաբերությունների, ինչպես նաև դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների իրավունքի կարգավորման գործընթացը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Ներկայացված որոշման նախագիծը մշակվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի կողմից:

Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ ապահովվում է Պետական հիմնարկի լուծարումը և ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1107-Ն որոշմամբ հաստատված Պետական հիմնարկի կանոնադրությունն ու կառուցվածքը:




Լրահոս