ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Հաղթական ավարտի համար Լեւոն Արոնյանին մնում է երկու քայլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու տուրից կավարտվի Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին փուլը, որտեղ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Յոթերորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչը սեւերով ոչ-ոքի խաղաց հունգարացի Ռիչարդ Ռապպորտի հետ: Արոնյանը 4.5 միավոր ունի եւ կես միավորի տարբերությամբ գերազանցում է միանգամից ութ շախմատիստի:

Ութերորդ տուրում մրցաշարի առաջատարը սպիտակներով կխաղա Եվգենի Տոմաշեւսկու հետ (ՌԴ):

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի




Լրահոս