Շիրակի պետական համալսարանում ստուգումներն ավարտվել են, եւ ակտն ուղարկվել է համալսարան: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը նշեց, թե ռեկտոր Սահակ Մինասյանն ակտը գաղտնի է պահում, եւ միայն կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հայտարարությունից հետո են իմացել տեղեկանքի առկայության մասին:
«Նույնիսկ նախկին պրոռեկտոր Բագրատ Պողոսյանն ու ներկայիս պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը տեղյակ չեն, ես անձամբ եմ նրանց հարցրել: Մինչեւ հիմա էլ թաքուն են պահում», – նշեց նա՝ հավելելով, թե ստուգումների արդյունքները պետք է քննարկվեին գիտխորհրդում, սակայն դա էլ չի եղել:
Համբարյանի խոսքով՝ այս ամենը նման է անձնական նամակագրության ռեկտորի եւ նախարարի միջեւ: Ինչպես հայտնի է՝ մոտ երկու ամիս առաջ դասախոսների բաց նամակին եւ ուսանողների հետ համատեղ բողոքներին հաջորդեցին ուսումնական ու ֆինանսական մասով ուսումնասիրությունները: