Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) ավարտվում է ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին փուլը: Ութերորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Եվգենի Տոմաշևսկու հետ, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:
Հայաստանցի գրոսմայստերը 5 միավոր ունի և կես միավորի տարբերությամբ գերազանցում է ինը շախմատիստի:
Այսօր կայանալիք վերջին տուրում Արոնյանը սևերով կխաղա Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ: