Մինչ Ամանոր շատ քիչ ժամանակ է մնացել և ինչ հագնել այդ օրը հարցն արդեն սկսել է տանջել շատերին: Գեղեիկ սեռի ներկայացուցիչները դեռ տոներից ամիսներ առաջ սկսում են իրենց համար գեղեցեիկ զգեստներ ընտրել:
Հաջորդ տարին Դեղին հողե շան տարի է, այնպես որ արդեն իսկ սիրելի գույնը հայտնի է: Սակայն դա չի նշանակում, որ բոլորը պետք է այդ գույնի զգեստ կրեն: Ներկայացնում ենք խորհուրդներ կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար:
Խոյերը պետք է ուշադրություն դարձնեն նուրբ և բնական կտորներին, իսկ գույներից իդեալական կլինի կարմիրի բոլոր երանգները: Կարելի է զգեստի երկարության և ձևի հարցում փորձարկումներ կատարել: Կարելի է կերպարն ամբողջացնել շքեղ աքսեսուարներով:
Ցուլերը կարող են նախապատվություն տալ կանաչ, կապույտ կամ մանուշակագույնի երանգներին: Իսկ կերպարն ընդգծելու հարցում կօգնեն մեծ ականջողերը, թևնոցները կամ շղթաները՝ ոսկուց կամ արծաթից:
Ամանորյա գիշերը երկվորյակները կարող են լավ տեսք ունենալ ցանկացած կերպարով: Սակայն իդեալական կլինեն կոստյումները: Կարելի է կոստյումի հետ հետաքրքիր փոքրիկ պայուսակ համադրել կամ որևէ աքսեսուար:
Խեցգետինները կարող են ուշադրություն դարձնել կոմբինիզոնների վրա: Հիանալի համադրություն կլինի կարնավալային դիմակը:
Առյուծները պետք է ուշադրություն դարձնեն, որպեսզի կերպարը շքեղ ստացվի: Ոսկեգույն, շոկոլադե կամ մուգ կարմիր զգեստներն ու թանկարժեք աքսեսուարները կստեղծեն թագավորական նշանին հարիր տպավորություն:
Կույսերը պետք է շատ կանացի լինեն: Կհամապատասխանեն դասական զգեստները՝ բեժ, կապույտ կամ դեղին երանգների: Կարելի է կերպարը համադրել հետաքրքիր աքսեսուարներով:
Կշեռքները պետք է հագուստի վրա մորթե որևէ համադրություն ուենան: Այդպիսի էլեմենտները կարելի է հաջողությամբ համադրել տաբատների կամ կիսաշրջազգեստների հետ:
Կարիճներն այդ օրը պետք է սեքսուալ տեսք ունենան: Ընտրեք վարդագույն, նռան գույն, դեղին կամ կարմիր զգեստներ: Բաց իրանը, կրծքավանդակի հատվածում բացվածքը Ձեզ կհաղորդեն կրքոտ կերպար, որը կգրավի շրջապատող անձանց:
Աղեղնավորները կարող են այդ օրը ընտրել թեթև գույների հագուստ և կերպարը համադրել տոպազից կամ սապֆիրից աքսեսուարով: Նրանք, ինչպես միշտ, կլինեն բարձրության վրա:
Այծեղջյուրները պետք է հրաժարվեն գործնական հագուստի տարրերից և նախապատվություն տան թեթև ու կանացի զգեստներին՝ ծաղկային կամ այլ աբստրակտ նախշերով: Այսպիսի ընտրությունը դուր կգա տարվա խորհրդանիշին:
Ջրհոսները պետք է այդ օրը համեստ տեսք ունենան: Ընտրեք բնական կտորներից հագուստ և բնական քարերից աքսեսուարներ:
Ձկների ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում ընտրել շագանակագույն հագուստ՝ վառ աքսեսուարներով, որոնք կընդգծեն կերպարը:
Շունը համարվում է համեստ և չի սիրում փայլ ու շքեղություն: Մինի-յուբկաները, խորը բացվածքները և նեղ զգեստները պահեք մեկ այլ տոնի համար: Տարվա տիրակալը պահպանողական է և ողջունում է դասականը: Նաև մի մոռացեք աքսեսուարների մասին, որոնք կընդգծեն ձեր կերպարը: Հիշեք, որ շունը չի սիրում մենակություն, այնպես որ 2018 թվականը լավ կլինի դիմավորել ուրախ և աղմկոտ միջավայրում: