NTV հեռուստաալիքի փոխանցմամբ` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի երիտասարդ կինը ամբողջովին դատարկել է նրա բանկային հաշիվը, որի վրա գտնվել է 4 մլն ռուբլի։ Դա տեղի է ունեցել ամուսնալուծական սկանդալից առաջ։ Թե ինչի վրա է ծախսվել գումարը, հայտնի չէ:
Ներկայում բազմաթիվ գործերով մեղադրվող Վիտալինան գտնվում է երկրի սահմաններից դուրս։