Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի նոյեմբերի 20-ից 24-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2348 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 417 հեռախոսազանգի:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 18 բողոքի:
2017 թվականի նոյեմբերի 20-ից 24-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1568 քաղաքացի: