ՖՈՏՈ. Սովորություններ, որոնք Ձեր կերպարը ձանձրալի են դարձնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոչ ոք չի ցանկանում ձանձրալի տեսք ունենալ, սակայն հաճախ հարմարավետության փնտրտուքների մեջ մենք ընտրում ենք հանգիստ կերպար, որը ոչ ոքի ուշադրությունը չի գրավում:  Ահա մի քանի սովորություններ, որոնք Ձեր կերպարը ձանձրալի են դարձնում:

Ձեր զգեստապահարանը նման է զեբրի՝ սև և սպիտակ

Իհարկե ոչ ոք չի խլում Ձեզանից դասականը: Սև զգեստ կամ սև դասական տաբատը պետք է անպայման լինի Ձեր զգեստապահարանում, սակայն պետք է լինեն նաև վառ հագուստներ:

Պայուսակը, կոշիկը և գոտին միշտ նույն գույնի. սա հին մոտեցում է

Միշտ կոճկում եք բոլոր կոճակները. կան կերպարներ, որոնց պարագայում դա ճիշտ է, սակայն առհասարակ վերջին կոճակը չպետք է կոճկված լինի:

Բարձրակրունկ՝ զգեստի հետ, կեդեր՝ ջինսերի. կարելի է լրիվ հակառակը փորձել և կտեսնեք, թե ինչ գեղեցիկ տեսք կունենաք

Միայն միատոն հագուստը ևս սխալ է. այն գոնե կարող է նախշեր ունենալ

 

Ամենահաճախակի հանդիպող սանրվածքը պոչն է

Այս սանրավքծն արագ, սակայն ձանձրալի է: Սանրվածքի փոփոխությունը ոճի փոփոխության ամենաարագ, սակայն ամենադժվար կայացվող քայլերից մեկն է: Սակայն կարելի է ռիսկի դիմել:




Լրահոս