«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել է վերջ դնել տարիներ ձգվող և ոչ մի կերպ չավարտվող շինարարություններին, որոնք փչացնում են քաղաքի ճարտարապետական տեսքը:
Մարգարյանը որոշել է անավարտների վրա բավական մեծ գույքահարկ սահմանել, որպեսզի դրանց սեփականատերերը ավարտին հասցնեն շինարարությունները և շենքերը հանձնեն շահագործման, իսկ եթե դրա համար չունեն համապատասխան միջոցներ, վաճառեն այն մարդկանց, ովքեր դրա հնարավորությունն ունեն:
Առաջին զոհը կարող է լինել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով երկու տասնամյակ է՝ ձեռք է բերել Աբովյան փողոցի վրա գտնվող և Հանրապետության հրապարակին հարող Կենտրոնական ունիվերմագի շենքն ու հարակից տարածքները, այնտեղ շինարարություն սկսել, բայց այդպես էլ շենքը մինչև վերջ չի կառուցել և չի շահագործում»:
Առավել մանրամասն ` «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: