Երևանի ավագանու այսօրվա նիստում ընդգրկված էր փողոցներից մեկը Մոնթե Մելքոնյանի անվամբ փողոց անվանափոխելու մասին: Հիմնական զեկուցող Գագիկ Մկրտչյանը նշեց, որ նախաձեռնությունը ներկայացվել է «Ելք»-ի և ՀՀԿ-ի քննարկումների արդյունքում: Նա նշեց, թե ՀՀԿ-ն կողմ է:
«Ելք» խմբակցության անդամները հետաքրքրվեցին, թե ինչու սկզբում իրենց նախաձեռնությանը ՀՀԿ-ն դեմ էր, սակայն համաձայնվեց:
Ավագանու անդամ Անի Խաչատրյանն էլ հետաքրքրվեց, թե ինչու ՀՀԿ-ն փայ մտավ իրենց նախաձեռնության մեջ: «Փորձեցին մեր կողմից քննարկվող հարցերին վերմակը մի քիչ քաշել իրենց վրա», – նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: