Երեկ՝ նոյեմբերի 28-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «շմոլ գազով թունավորում» աշխտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչներ, 37-ամյա Անուշ Վարդանյանը, 62-ամյա Սվետլանա Վարդանյանը, 59-ամյա Շողիկ Վարդանյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, իսկ 05:30-ի սահմաններում Մուրացան բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ նույն ախտորոշմամբ նույն գյուղից իրենց մոտ են տեղափոխվել 9-ամյա Արմեն Վարդանյանն ու 8-ամյա Արարատ Վարդանյանը:
Ըստ տեղեկությունների, հիվանդանոց տեղափոխվածները մեկ ընտանիքի անդամներ են: