«Հրապարակ» օրաթերթը գրում է. « Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի փեսան՝ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ Վահան Մամիկոնյանը, դատելով եկամուտների հայտարարագրից, ետ չի մնում աներոջից։
Նա իսկական կալվածատեր է՝ 7 հողամաս, 1 մեքենա՝ TOYOTA CAMRY 2.5 GAS մակնիշի, 120 հազար դոլար, 80 հազար եվրո, 5 մլն․ դրամ, երբ աշխատավարձը կազմել է 3,7 մլն․ դրամ։ Աբրահամյանի մյուս փեսան էլ պակաս միլիոնատեր չէ։ Ռեբեկա Աբրահամյանի ամուսինը՝ ՊԵԿ Արեւմտյան մաքսատուն վարչության պետ Վլադիմիր Թամրազյանը, 3 հողամաս ունի, «Լեքսուս» մեքենայի սիրահար է՝ LEXUS LX 570 եւ LEXUS ES 250 մակնիշի, իսկ դրամական միջոցները գերազանցում են շատ պետական հիմնարկների տարեկան բյուջեն։
Նա հայտարարագրել է 800 հազար եվրո, 750 հազար դոլար, 400 մլն․ դրամ։ Թեեւ աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունն ընդամենը 2,9 մլն․ դրամ է։ Ունեցվածքով իրար չզիջող Արգամիչի «ֆեոդալ» փեսաները մեկ ընդհանրություն եւս ունեն, նրանք երկուսն էլ Հովիկ անունով զավակներ ունեն»:
Առավել մանրամասն ` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: