Հացի արտադրության ծավալների անկումը դարձել է շարունակական. պատճառը սպառողների թվի նվազումն է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում վերջին տարիներին հացի արտադրության ծավալների անկումը դարձել է շարունակական: Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ այս տարվա 10 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հացի արտադրության ծավալները նվազել են 2.4 տոկոսով:

Այսինքն՝ այս տարվա տասը ամիսներին արտադրվել է 226 հազար 800 տոննա հաց՝ անցած տարվա 232 հազար 400 տոննայի դիմաց: Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ այս անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ: Հայտնի փաստ է, որ որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետեւանքով արտադրության ծավալները: Սա ենթադրում է, որ հաց սպառողների թիվը Հայաստանում շուրջ 50 հազարով նվազել է »:

Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս