Գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի ինքնասպանության առիթով հարուցված քրգործի նախաքննությունը ՀՀ ԱԱԾ-ից տեղափոխվել է ՀՀ ՔԿ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի ինքնասպանության առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ ԱԱԾ-ից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի վարչություն` հետագա քննությունը իրականացնելու համար: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ իր լավատեղյակ աղբյուրներից:

Բացի այդ՝ այս օրերին դատարաններում կասեցվում են բոլոր այն քաղաքացիների հայցերը, որտեղ պատասխանող կողմ է հանդես գալիս ինքնասպան եղած գործարարի ընկերությունը` «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ն: Հիշեցնենք՝ գործարարը զբաղվում էր շենքերի կառուցապատմամբ եւ բազում սեփականատերերի պարզապես խաբել էր: ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ ինքնասպանություն գործած անձի կողմից կառուցված բնակելի շենքի բնակարանները վաճառելու պատրվակով տարբեր անձանցից կատարվել են հափշտակություններ»:

Առավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրա համարում:




Լրահոս