Էրեբունիում թաղային հեղինակություն «Պիստ Արմենին» կհաջողվի՞ փոխարինել Մհեր Սեդրակյանին. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Էրեբունի վարչական շրջանի թիվ 71 մանկապարտեզի տնօրեն Ալլա Առաքելյանը երեխաներին մանկապարտեզ է ընդունում կամայականորեն: Նա հայտարարում է, որ մանկապարտեզ կարող է ընդունել միայն այն դեպքում, երբ վերևից հրահանգ ունենա:

«ՉԻ» հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝այդ վերևներում ոչ թաղապետարանն է, ոչ էլ՝ քաղաքապետարանը, այլ, թաղի հեղինակություն, հայտնի «Պիստ Արմենը»: Պարզվում է, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար, «Պիստ Արմենի» մտերիմ Դավիթ Գրիգորյանը հարցեր լուծելու հետ կապ չունի, դա նրա փոխարեն անում է թաղային հեղինակությունը:

Ավելին՝ ԱԺ նախկին պատգամավոր, Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանից հետո, «Պիստ Արմենը» կարծես թե ցանկանում է բացը լրացնել և հանդես գալ թաղում առաջին դեմքի դիրքերից: Բայց նրան դա կարծես թե հաջողվում է միայն մանկապարտեզներում երեխա ընդունելիս»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս