ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը դեկտեմբերի 2-ին, ժամը 10։00-ին սիրով հրավիրում է Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի կունենա «Հայաստան, ի՛մ սեր» միջոցառման մեկնարկն ազդարարող ֆլեշմոբ։
«Քարե գորգի վրա» ազգային տարբեր պարեր կատարելուց հետո երգի, պարի անսամբլները և ազգագրական խմբերը հենց Հրապարակից ավտոբուսներով կուղղվեն դեպի մարզեր։ Հանրապետության 40 մեծ ու փոքր համայնքներում դեկտեմբերի 2-ին և 3-ին «Հայաստան, ի՛մ սեր» խորագրով աննախադեպ համերգաշար է նախատեսված, որով կեզրափակվի «Մշակութային կանգառ»-2017-ը։
ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող 36 պետական ոչ առևտրային կազմակերպություններ «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում 2017 թվականին Հայաստանի և Արցախի 110 համայնքներում, ՀՀ Զինված ուժերի զորամասերում իրականացրել են ավելի քան 426 մշակութային միջոցառումներ՝ թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ. իրականացվել է մոտ 200 կինոցուցադրություն:
ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը, որի գլխավոր հովանավորը Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամն է, իրականացվում է մարզերում մշակութային կյանքն աշխուժացնելու նպատակով։
***
Դեկտեմբերի 2-ին` ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Նաղաշ» համույթը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կներկայացնեն «Կարոտի երգերի» նոր՝ նվագախմբային տարբերակի համաշխարհային պրեմիերան։
Երաժշտությունը՝ ամերիկահայ կոմպոզիտոր Ջոն Հոդյանի։ Դիրիժոր՝ Ջոն Հոդյան։ Երաժշտությունը գրված է միջնադարյան բանաստեղծ Մկրտիչ Նաղաշի բանաստեղծությունների հիման վրա։ Նշենք, որ ամերիկահայ կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար Ջոն Հոդյանի երաժշտությունը հայկական արմատների և դասական կոմպոզիցիայի ու ազատ իմպրովիզացիայի համադրում է։ Հոդյանը ստեղծագործում է տարբեր ժանրերում՝դասականից ավանգարդ, ավանդականից ռոքի, ջազի էլեմենտներ և երբեմն զուգակցում այս ամենը:
Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի հովանու ներքո։
***
Դեկտեմբերի – 2 ին ժամը 11:00-ին «Պոստ Սկրիպտում»