Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10-ն անց 45-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեզարդ գյուղի Դիլոյան փողոցի տներից մեկում տղամարդու դի կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը 70-ամյա Պետիկ Աբրահամյանն է: Դիակի զննությամբ՝ գլխին վնասվածքներ են հայտնաբերվել:
Տեղում իրականացված ծավալուն հետախուզական միջոցառումներով Արտաշատի քրեական հետախույզները պարզել են հետևյալը: Նախնական տվյալներով Պետիկ Աբրահամյանն ու 44-ամյա որդին վիճել են: Նա հայտնաբերվել ու հորը մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն:
Տարածքային նախաքննական մարմնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի հանգամանքները պարզվում են: