Գազաֆիկացված, բայց առանց գազի. ոսկեպարցիները՝ խնդրի առջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 2 տարի է, ինչ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղը գազաֆիկացված է, սակայն Ոսկեպարի բնակիչները բնական գազ չեն ստանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ոսկեպարի բնակիչները բնական գազից չեն օգտվում, որովետեւ հնարավորություն չունեն վճարել իրենց տների գազաֆիկացման համար:

Ինչպես հայտնի է՝ մայր գազատարից առանձնատների միացման շինարարական աշխատանքների համար «Գազպրոմ Արմենիայի» շինարարական կազմակերպությունները մի քանի հարյուր հազար դրամ են պահանջում: Իսկ սոցիալապես անապահով ոսկեպարցիների համար նման գումարներ վճարելը գրեթե անլուծելի խնդիր է: Ոսկեպարցիները չեն ցանկանում մեծ գումարներ վճարել՝ դեպի իրենց տուն գազի խողովակ անցկացնելու համար:

Իհարկե, մյուս կողմից էլ, այն ոսկեպարցիները, ովքեր կարողացել են իրենց տունը գազաֆիկացնել, միեւնույն է՝ նրանք բնական գազն օգտագործում են միայն խոհանոցում: Իսկ տների ջեռուցումը ոսկեպարցիները իրականացնում են փայտով:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս