Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 03:58-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Նորագավիթ թաղամասում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան բախվել է նախկին ՃՈ հենակետի պատին, կան տուժածներ եւ զոհ. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի 35 MT 464 համարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել պատին, ինչի հետեւանքով ուղեւորը՝ 21-ամյա Մ.-ն մահացել է, իսկ վարորդը՝ 21-ամյա Հ. Գ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը եւ կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: