Beeline-ի Վաճառքի և սպասարկման գրասենյակներում մեկնարկել է iPhone Х սմարթֆոնների վաճառքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ի Վաճառքի և սպասարկման գրասենյակներում դեկտեմբերի 1-ից մեկնարկել է iPhone Х սմարթֆոնների վաճառքը։

Սմարթֆոնի արժեքն է 672000 դրամ։ Այն հնարավոր է գնել նաև բաժանորդագրվելով Smart 7500 հետվճարային փաթեթին՝ 12, 18 կամ 24 ամսով և տոկոսների փոխարեն վճարել կապի ծառայությունների համար:

«Մեր բաժանորդները սիրում են քայլել ժամանակին համընթաց, և մեր պարտականությունն է ստեղծել դրա համար բոլոր հնարավորությունները։ Ուրախ ենք հայտարարել, որ այժմ մեր բաժանորդների համար հասանելի են վերջին մոդելների iPhone-ները, մասնավորապես iPhone Х-ը՝ չափազանց մատչելի և հարմար պայմաններով», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ iPhone Х սմարթֆոնները հասանելի են Հյուսիսային պողոտայի և Ամիրյան փողոցի վրա գտնվող Beeline-ի Վաճառքի և սպասարկման գրասենյակներում։ Այս մոդելների քանակը սահմանափակ է։




Լրահոս