Արարատում որդի՞ն է սպանել հորը. նոր հանգամանքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մարզի 70-ամյա բնակչի մահվան հանգամանքները:
2017թ. դեկտեմբերի 02-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Արարատի մարզի տներից մեկի պատշգամբում հայտնաբերվել է տղամարդու դի՝ բռնության հետքերով:

Պարզվել է, որ մահացածը հանդիսանում է տան տերը՝ Արարատի մարզի բնակիչ Պետիկ Աբրահամյանը՝ ծնված 1947թ.:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Համաձայն դատափորձագետների տրամադրած նախնական տվյալների՝ տղամարդու մահը վրա է հասել սրտամկանի ինֆարկտի հետևանքով:

Միաժամանակ տվյալներ են ձեռք բերվել, որ տարեց տղամարդն օրեր առաջ բռնության է ենթարկվել որդու կողմից։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։




Լրահոս