Ռեալից Բավարիա տեղափոխվելու ժամանակ կարծում էի, թե հետընթաց եմ ապրել․ Ռոբեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը խոսել է «Ռեալում» հանդես եկած տարիների մասին:

Հոլանդացին պաշտպանել է «արքայական ակումբի» գույները 2007-ից 2009 թվականներին, որից հետո տեղափոխվել է Մյունխեն և 2013 թվականին նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:

««Ռեալը» ֆանտաստիկ ակումբ է: Երբ ես հանդես էի գալիս այնտեղ, իմ նպատակը Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելն էր: Դա իմ բաղձալի երազանքն էր: Ցավոք` Մադրիդում անցկացրած երկու մրցաշրջանից հետո ես այդպես էլ չկարողացա նվաճել բաղձալի տիտղոսը:

Երբ լքեցի «Ռեալը» և տեղափոխվեցի «Բավարիա», կարծում էի, թե հետընթաց եմ ապրել: Մյունխենցիներն այդ ժամանակ այդքան էլ հաջող ելույթներով աչքի չէին ընկնում: Սակայն ամեն ինչ փոխվեց և ես կարողացա կատարել իմ երազանքը»,- հոլանդացու խոսքն է մեջբերում «Marca»-ն:

Հիշեցնենք, որ 33-ամյա Ռոբենի գործող պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ լրանում է 2018 թվականին:




Լրահոս