«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ իրավապահները մեկը մյուսի հետեւից քրեական գործ են հարուցում ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող «Հայանտառ» ՊՈԱԿ-ից ապօրինի ծառահատման դեպքերով, նախարարությունը իր հերթին է դատի տվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը դատի է տվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին եւ պահանջում է, որ ՊՈԱԿ-ը վճարի շրջակա միջավայրին պատճառած վնասի գումարը, որը կազմում է 1 միլիոն 247 հազար դրամ»:
Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: