Արդեն հայտնել էինք, որ արծվաշենցիներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Տարածքային կառավարման և զարգացման նախարարության շենքի դիմաց և պահանջում են, որպեսզի իրենց տների վերանորոգման համար փոխահատուցում տան:
Տեղեկացրել էիք նաև, որ գյուղացիների մեծ մասն էլ նախագահականի դիմաց են բողոքի ակցիա իրականացնում:
Ինչպես հայտնում է ArmLur.am-ի թղթակիցը, այս պահին նախագահականի դիմաց մեծ թվով գյուղացիներ կան: Նրանցից մի քանիսը ներս են մտել նախագահական: Հավաքվածները սպասում են նրանց դուրս գալուն:
Հավելենք, որ Արծվաշենի գյուղապետ Մամիկոն Խեչոյանը մարզպետի և մի քանի գյուղացիների հետ այս պահին հանդիպում է ունենում Դավիթ Լոքյանի հետ: