ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր հայտարարությունների ժամին ելույթ ունեցավ` նշելով, որ վերջին շրջանը հագեցած էր քաղաքական իրադարձություններով:
«Նախ, նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվեց ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը, որը, կարծում եմ, նոր էջ է բացում հայ-եվրոպական օրակարգում: Վերահաստատելով բազմիցս հնչեցրած այն միտքը, որ այս հարաբերությունների առանցքը Հայաստանի հետեւողական ժողովրդավարացման հարցերն են՝ հարկ եմ համարում նշել, որ այն կարող է արագացնել ինստիտուցիոնալ բարեփոխումները մեր երկրում: Ավելին, այս համաձայնագրով Հայաստանը կարող է կամուրջի դեր ստանձնել մի կողմից ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի, մյուս կողմից էլ Իրանի եւ ԵՄ-ի միջեւ»:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: