Հարց քաղաքացիներից` ինչպես է նշանակվում հայրության ճանաչման փորձաքննություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ հայրության ճանաչումը ստուգելու համար դատարանը կարո՞ղ է փորձաքննություն նշանակել: Եթե այո, ապա ինչպե՞ս:

Լարիսա Պետրոսյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ դատարանը կարող է հայրության ճանաչման համար փորձաքննություն նշանակել: Առավել մատչելի եւ տարածված արյան փորձաքննությունը չի կարող տալ հավաստի դրական արդյունք, բայց հավաստի բացասական կարող է: Այդ պատճառով որոշ դեպքերում դրա անցկացումը նպատակահարմար է:

Պատասխանողի երեխա ունենալու հնարավորությունը հաստատելու գործում կարեւոր նշանակություն կարող է ունենալ նաեւ բժշկական փորձաքննությունը: Գենետիկական փորձաքննությունը միակն է, որ օգնում է որոշել երեխայի այս կամ այն անձինը լինելու հանգամանքը:
Հայրության վիճարկումը հատկապես բարդ է, քանի որ դժվար է բոլոր հանգամանքներն ապացուցել:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հայրության ճանաչման գործընթացում օգտագործվող ապացույցների ցանկը սահմանափակ չէ: Հայրության ճանաչման պահանջ կարող է ներկայացնել երեխայի խնամակալը կամ անձը, որի խնամակալության տակ գտնվում է երեխան, ինչպես նաեւ անձամբ երեխան չափահաս դառնալուց հետո:




Լրահոս