Շատ հրաշալի աշխատանքային հարաբերություններ են. Դավիթ Լոքյանը` Կարեն Կարապետյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է` ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, դաշնակցական Դավիթ Լոքյանը տեղյակ չէ, որ կառավարությունը մերժել է 2018 թվականի պետական բյուջեի վերաբերյալ հարազատ կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորների ներկայացրած առաջարկները:

Ընդ որում, ՀՅԴ խմբակցության բոլոր առաջարկները վերաբերում էին հենց մարզային խնդիրներին: «Ես արձակուրդում եմ եղել, տեղյակ չեմ: Մերժման պատճառը չգիտեմ, դեռեւս երկրորդ ընթերցումը կա, գուցե ինչ-որ բան կփոխվի այնտեղ», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց նա:

Դիտարկմանը, թե վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ՀՅԴ-ի միջեւ լարված հարաբերությունների մասին է կրկին բարձրաձայնվում, Լոքյանը շտապեց հերքել. «Հնարովի բաներ են դրանք, ես կարող եմ ասել, որ դաշնակցական նախարարների եւ վարչապետի միջեւ շատ հրաշալի աշխատանքային հարաբերություններ են, այլ հարաբերությունների մասին չենք խոսում: Շատ հրաշալի աշխատանքային հարաբերություններ կան նաեւ մեր մարզպետների եւ վարչապետի միջեւ»:




Լրահոս