Հրանտ Մելքումյանը՝ Chess Classic FIDE OPEN-ի առաջատար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

London Chess Classic-ի շրջանակներում այս օրերին Անգլիայի մայրաքաղաքում ընթանում է Chess Classic FIDE OPEN շախմատի մրցաշարը (288 մասնակից, 9 տուր), որտեղ Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը:

Հինգ տուրից հետո Հրանտ Մելքումյանը հարյուր տոկոսանոց արդյունքով կիսում է 1-2-րդ տեղերը Ջահոնգիր Վահիդովի հետ (Ուզբեկստան):

Գաբրիել Սարգսյանը չորս միավորով բաժանում է 6-28-րդ տեղերը (7-րդ տեղ լրացուցիչ գործակիցներով):

Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 9-ին:

Լուսանկարը՝ Հրանտ Մելքումյանի անձնական արխիվից




Լրահոս