Կառավարության ներկայացուցիչների և ուսանողների միջև հետագա համագործակցության հարցը շարունակում է անհայտ մնալ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարության ներկայացուցիչների եւ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների միջեւ հետագա համագործակցության հարցը շարունակում է անհայտ մնալ: Ուսանողները ցանկանում են՝ որքան հնարավոր է շուտ համապատասխան փոփոխություններ անել ենթաօրենսդրական ակտերում, սակայն կառավարության ներկայացուցիչներն այնքան էլ չեն շտապում ընդառաջ գնալ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կառավարությունը ցանկանում է այդ հարցերի շուրջ հետագա քննարկումներն ու համապատասխան փոփոխությունները թողնել 2018 թվականի սկզբին, այլ ոչ թե մինչեւ տարեվերջ: Սակայն ինչպես երեւում է՝ ուսանողներն այնքան էլ ոգեւորված չեն այդ մտքից, եւ այժմ հենց նրանցից է կախված՝ բանակցությունները կշարունակվե՞ն հաջորդ տարի, թե՞ նորից կմեկնարկի փողոցային պայքարը: Սակայն փաստ է, որ կառավարությունը ձգձգում է համապատասխան փոփոխություններ անելու գործընթացը»:

Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս