Սպիտակի երկրաշարժի 29-րդ տարելիցի կապակցությամբ` Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր:
Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Արցախի նախագահը ծաղկեպսակ է դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: