ԳՖՀ-ի Սաքսոնիայի դաշնային երկրամասի դատարանը թույլատրել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելի անուններով փոքրիկ կախաղանների վաճառքը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է
«Արմենպրես»-ը, հայտնել Է Zeit Online-ը: Իր վճռում դատարանը նշել Է, որ այդ արտադրանքը «քրեական հանցագործությու կատարելու հրապարակային կոչ» չԷ:
Բացի դրանից, վճռում ճշտվում Է, որ օբյեկտիվ տեսակետից, նման իրերի արտադրումը եւ վաճառքը կարելի Է նաեւ հասկանալ որպես «քաղաքական
մահվան խորհրդանշական մաղթանք»:
Berliner Kurier հրատարակությունը հիշեցնում Է, որ առաջին անգամ նման իրեր հայտնվել են 2015 թվականին Դրեզդենում Pegida հակաիսլամական շարժման ցույցերի ժամանակ: Կախաղանների վրա ամրացված Էին ցուցանակներ՝ «նախատեսված Է Անգելայի համար», «նախատեսված Է Զիգմարի համար» մակագրություններով:
Ներկայում այդ իրերը հատը 15 եվրոյով վաճառվում են որպես հուշանվերներ: