«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի քննարկումը խորհրդարանում բավական բուռն ընթացավ: Անցած ամիսներին այդ նախագծի շուրջ նաեւ հանրային բուռն քննարկումներ են տեղի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Շիրակի մարզի Հոռոմի գյուղապետ Աշոտ Պասկեւիչյանից փորձեց պարզել, թե նա ինչպես է վերաբերվում նման օրենք ունենալու գաղափարին:
ՀՀ Շիրակի մարզի Հոռոմի գյուղապետ Աշոտ Պասկեւիչյանն ասաց, որ իրենց գյուղի բնակիչները հասկացող են ու խելացի: Իսկ ընտանիքի անդամները մեկը մյուսի նկատմամբ հարգանքով են ու սիրով: «Դժվար խախտեն այդ օրենքը: Ես ինքս էլ չեմ խախտել ու չեմ խախտելու: Ձեզ թվում է՝ մեր կանայք չեն պահի իրենց տան եղածը… կթաքցնեն, հո՞ կեղտոտ սպիտակեղենը չեն հանի տնից դուրս: Երբ ոստիկանությունը խառնվի, իրենք էլ կասեն՝ հեչ բան չի եղել: Բայց Ձեզ ասեմ` մարդկանց այսօր չի հետաքրքրում, թե խորհրդարանը ինչ օրինագծեր է քննարկում: Մարդիկ իրենց օրվա ապրուստի հարցն են լուծում»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց հոռոմցի գյուղապետ Պասկեւիչյանը:
Սյունէ Համբարձումյան