Վերջին երեք տարվա ընթացքում Սերժ Սարգսյանն առարկություններով որևէ օրենք չի վերադարձրել խորհրդարան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ վերջին երեք տարվա ընթացքում Սերժ Սարգսյանն առարկություններով որեւէ օրենք չի վերադարձրել խորհրդարան: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Սերժ Սարգսյանի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը: Վերջին օրենսդրական նախագծերը, որոնց Սերժ Սարգսյանը վետո է դրել՝ վերադարձնելով ԱԺ, եղել են «Սահմանադրական դատարանի մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը:

Ս. Սարգսյանը դրանց վետո է դրել 2014թ. հունվարին: Կառավարության հեղինակած այդ նախագծերով սահմանված են ՀՀ ՍԴ անդամների՝ կենսաթոշակի անցնելու դեպքում սոցիալական երաշխիքները։ Ըստ առաջարկի՝ ՍԴ պաշտոնաթող անդամներին պետք է կենսաթոշակ նշանակել, ինչպես պետական պաշտոններ զբաղեցրած մյուս անձանց դեպքում: ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից էլ տեղեկացանք, որ խորհրդարանը ետ վերադարձված նախագծում արել է փոփոխություններ, որից հետո Ս. Սարգսյանն էլ ստորագրել է այն»:

Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս