Մի շարք քրեակատարողական հիմնարկներում ստուգումներ են սկսվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող մի շարք քրեակատարողական հիմնարկներում ստուգումներ են սկսվել: Մեզ հասած լուրերի համաձայն՝ ստուգումները իրականացնում է ՔԿ վարչությունը:

Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ ստուգումները եղել են սննդի բաժնում, քրեակատարողական հիմնարկի խցերում, բուժսպասարկման բաժնում եւ այլ վայրերում, իսկ թե ինչ խախտումներ են հայտնաբերվել, մեզ դեռեւս հայտնի չէ: «Ժողովուրդ»-ը մեկնաբանություն ստանալու համար դիմեց ՔԿ վարչություն, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ այս պահին նման բան չկա, սակայն պարբերաբար ստուգման գործընթացներ իրականացվում են՝ հնարավոր բացասական դրսեւորումները բացառելու համար»:

Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս