Հայաստանն արդեն մոտ երկու ամիս է՝ թեւակոխել է գնաճերի փուլ: Թանկացումների վերջը դեռեւս չի երեւում: Հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումները է՛լ ավելի են վատթարացնում Հայաստանի սոցիալապես անապահով մոտ մեկ միլիոն բնակչության վիճակը: Ի՞նչ են անում կամ պատրաստվում անել ՀՀ իշխանությունները՝ այս իրավիճակը մեղմելու համար, եւ ինչպես պետք է հասարակ սպառողը դիմակայի թանկացումներին. այս հարցերի պատասխանները «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ստանալ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանից:
-Մեր աղքատության մակարդակը Ձեզ չի՞ մտահոգում:
-Շատ խիստ մտահոգում է:
-Ի՞նչ եք անում այդ ուղղությամբ՝ որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ:
-Դուք ի՞նչ եք անում:
-Մենք մեր գործառույթն անում ենք, բարձրաձայնում ենք, որ խնդիրը կա: Դուք ի՞նչ եք անում՝ որպես օրեսնդիր, որ գործադիրը սթափվի:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: