Chess Classic FIDE OPEN. Գաբրիել Սարգսյանը՝ հաղթող, Հրանտ Մելքումյանը՝ երկրորդ մրցանակակիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնում ավարտվեց London Chess Classic գերմրցաշարի շրջանակներում անցկացվող Chess Classic FIDE OPEN շախմատի միջազգային մրցաշարը (288 մասնակից, 9 տուր): Վերջին տուրից հետո միանգամից երեք գրոսմայստեր վաստակեց 7.5-ական միավոր:

Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող դարձավ Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը: Երկրորդ տեղը զբաղեցրեց ազգային թիմի եւս մեկ անդամ՝ Հրանտ Մելքումյանը, որը մրցաշարի ամբողջ ընթացքում առաջատարի դիրքում էր:

Հայաստանցի գրոսմայստերները գերազանցեցին երրորդ հորիզոնականը զբաղեցրած Ֆրանսիայի ներկայացուցիչ Սեբաստիան Մազեին:




Լրահոս