Երեւանում կայացած վոլեյբոլի միջազգային հուշամրցաշարում հաղթեցին հայկական թիմերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 8-10-ը Երեւանում կայացավ վոլեյբոլի Պերճ Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային հուշամրցաշարը։ Երրորդ անգամ անցկացվող հուշամրցաշարին մասնակցեցին աղջիկների հինգ եւ տղաների վեց թիմեր Հայաստանից ու Վրաստանից։

Տղաների պայքարում չեմպիոն դարձավ ԽՄՕՄՄ-ը, որը եզրափակչում 2։1 հաշվով հաղթեց «Արաբկիրին»։ Երրորդ տեղը զբաղեցրեց «Հնաբերդը»։

Աղջիկների պայքարում նույնպես առաջին տեղը զբաղեցրեց ԽՄՕՄՄ-ը, որը վճռորոշ խաղում 2։0 հաշվով առավելության հասավ «Ավանի» նկատմամբ։ Երրորդ տեղում «Սիսիանն» է։

Սա պատանիների համար ընթացիկ տարվա վերջին մրցաշարն էր։ Մեծահասակները դեռ կմրցեն ֆեդերացիայի գավաթի խաղարկությունում։




Լրահոս