ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`
Մամուլի ազգային ակումբը «Աշխարհը և մենք» ծրագրի շրջանակներում, երեքշաբթի՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 11-ին լրագրողներին հրավիրում է հանդիպման Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան ԺՈՆԱԹԱՆ ԼԱՔՈԹԻ հետ: Թեմաներ՝ «Հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկան և զարգացման հնարավորությունները»,
«Հայաստանի եվրոպական հեռանկարները», «2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի համաժողովին ընդառաջ»: Հանդիպումը կկայանա Մամուլի ազգային ակումբում:
***
Դեկտեմբերի 12–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Եփրատ» ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ, թուրքագետ Գևորգ Պետրոսյան:
ԹԵՄԱ՝ Թուրքիան՝ 2017-ին. անցնող տարվա ամփոփում. անդրադարձ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:
***
Դեկտեմբերի – 12 ին ժամը 11:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում տարածաշրջանային հարցերի փորձագետ Մուշեղ Խուդավերդյանը կխոսի ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչման և տարածաշրջանի լարվածության մասին, ինչպես նաև կանդրադառնա մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակի ազդեցությանը Հայաստանի Հանրապետության վրա:
***
Դեկտեմբերի – 12 ին ժամը 12:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում բնապահպան , «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը, կենդանապաշտպան Կարինե Փանոսյանը և «Փրո Փոուզ» կենդանապաշտպան բորեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը կխոսեն կենդանիների պաշտպանության միջազգային օրվա մասին, կանդրադառնան նաև Հայաստանում անօթևան կենդանիների պաշտպանության վիճակին, շրջական միջավայրի անապատացմանը և ցրտահարություններին:
***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 11.00-ին, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը Մամուլի ազգային ակումբում հանդես կգա մամուլի ասուլիսով: Ասուլիսի թեմաներն են՝ հայ-ֆրանսիական հարաբերություններ, ՀՀ-ԵՄ հարաբերություններ, Ֆրանկոֆոնիա :
***
Ս.թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի մամուլի ասուլիսը:
Ասուլիսի ընթացքում նախատեսվում է ստորագրել հուշագրեր «Համակցված ուղղության կենդանիների ցեղատեսակների պահպանում և զարգացում Արևելյան Եվրոպայի երկրներում» և «Կովկասի և Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում պարենային ապահովությանը և սնուցմանն ուղղված կարողությունների հզորացում» ծրագրերի շրջանակում:
Առաջին ծրագրով նախատեսվում է միջոցներ ձեռնարկել համակցված ուղղության ցեղերի խոշոր եղջերավոր կենդանիների գենետիկ բազմազանության ու պահպանման համար: Երկրորդ ծրագրի նպատակն է ձևավորել նպաստավոր միջավայր պարենային ապահովության, սնուցման և բնակչության ամենախոցելի խմբերի սոցիալական պաշտպանությունը խթանելու համար:
***
Դեկտեմբերի 12-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս։
Թեման՝ «Հայաստանի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ իրականացվելիք միջոցառումների շարքը Սփյուռքում»։
Բանախոսներն են՝
Շահան Գանտահարյան – Շահան Գանտահարյան «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Կիրո Մանոյան – ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու
***