Ժամանակ առ ժամանակ բոլորը պետք է ձգված աշխատեն, դա պետք է այդ կոնտեքստում դիտարկել: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նման հայտարարություն արեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը`անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը:
«Ես չեմ բացառում, որ տարբեր համայնքներում տարբեր համայնքապետեր իրենց դիրքը չարաշահել են: Դա բարձրաձայնել է պետք, որպեսզի նման դրսևորումներ չլինեն: Պետք է ոչ թե հայտարարություններ լինեն, այլ գործեն մեխանիզմներ», – նշեց նա:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն իր ելույթում նշել է. «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, որ տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, որ անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, և չմանրամասնեմ, որովհետև ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը:
Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: