ՖՈՏՈ. Դաժան ու ողբերգական դեպք Գյումրիում, տնակում առաջացած հրդեհը մարելուց հետո այնտեղ հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու դին. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքում՝ նախկին կոշիկի գործարանի հարևանությամբ գտնվող տնակում հրդեհ է բռնկվել։

shamshyan.com-ի փոխանցմամբ` պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Շիրակացի փողոցի թիվ 97 տան հարևանությամբ գտնվող փայտե ինքնաշեն տնակում, որն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մարելուց հետո այնտեղ հայտնաբերել են 65-ամյա Գեորգի Ստեփանիձեի դին։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս