Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակները կաշխատեն հանգստյան և տոն օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ի հաճախորդները դեկտեմբերին՝ նախատոնական շրջանում կկարողանան իրենց բոլոր հարցերով դիմել վաճառքի և սպասարկման գրասենյակներ նաև հանգստյան օրերին։

Մինչև Ամանոր Երևանի և Հայաստանի խոշոր քաղաքների գրասենյակների գերակշիռ մասը բաց կլինի շաբաթ և կիրակի օրերին, որպեսզի բաժանորդները կարողանան նախապատրաստվել տոնական օրերին։

Բացի այդ, Երևանի և մարզերի որոշ վաճառքի և սպասարկման գրասենյակներ կաշխատեն նաև տոն օրերին՝ 2018 թ․հունվարի 3-ից մինչև հունվարի 7-ը։

«Ամանորյա տոնական օրերին մեր հաճախորդները ցանկանում են կապի մեջ մնալ իրենց մտերիմների հետ, բոլորին շնորհավորելու հնարավորություն ունենալ, նաև մեր որակյալ և մատչելի հեռախոսների տեսքով նվերներ մատուցել։ Եվ մենք մեր պարտքն ենք համարում նրանց տրամադրել այդ հնարավորությունը», – ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ նախատոնական հանգստյան օրերին աշխատող գրասենյակները բաց են լինելու իրենց աշխատանքային ժամերին համապատասխան, իսկ տոն օրերին՝ ժամը 12։00-ից մինչև 16։00-ը։ Բացառություն կկազմեն Հյուսիսային պողոտայի և Ամիրյան փողոցի գրասենյակները, որոնք կաշխատեն 11։00-ից մինչև 22։00-ը, և Երևան Մոլլում գտնվող գրասենյակը, որը բաց կլինի 11։00-ից մինչև 20։00-ը։

Այսօրվա դրությամբ Հայաստանի տարածքում գործում է 77 սեփական և դիլերական Վաճառքի և սպասարկման գրասենյակ: Beeline-ի Վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաև աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:




Լրահոս