«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 15-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում ԲՀԿ վերնախավը՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ընդունելու է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմատորների դաշինքի պատվիրակությանը:
Հանդիպման թեման լինելու է Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված համաձայնագիրը և դրանով ստանձնած պարտավորությունների իրականացումը: Բայց սա միայն պաշտոնապես: Ասում են, որ եվրոպացիներին այնքան է դուր եկել Ծառուկյանի հյուրասիրությունը, որ նրանք գրեթե երեք ամիսը մեկ առիթ են գտնում Հայաստանում լինելու համար»:
Առավել մանրամասն ` «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: