2018 թվականին Հայաստանում տեղի են ունենալու երեք կարևոր իրադարձություններ: Այսպես սկսեց այսօրվա իր հանձնարարականները ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա նշեց, թե այդ միջոցառումներին ընդառաջ կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են: Կարապետյանը ընդգծեց, թե այդ առումով ակնկալվում է զբոսաշրջային այցեր և ելնելով դրանից հանձնարարականներ տվեց մի շարք գերատեսչությունների և առաջարկություններ Երևանի եւ Գյումրու քաղաքապետերին:
Մասնավորապես նա հանձնարարեց երկու ամսվա ժամկետում համատեղ միջոցներ ձեռնարկել եւ ներկայացնել մարզկենտրոն քաղաքներ մուտքի եւ ելքի ճանապարհների կանոնակարգման ուղղությամբ: Նա առավելապես կարևորեց Զվարթնոց օդանավակայանից Երևան և Շիրակ օդանավակայանից Գյումրի տանող ճանապարհների վիճակը: