«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀԿ-ականներն այս օրերին միաբերան պնդում են, թե 2018թ. ապրիլից ՀՀ վարչապետի պաշտոնը պետք է զբաղեցնի Սերժ Սարգսյանը, այլ ոչ թե Կարեն Կարապետյանը: Հնաբնակ ՀՀԿ-ականներից ԱԺ նախկին պատգամավոր Վազգեն Կարախանյանը հարցին՝ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի՞ն, թե՞ Սերժ Սարգսյանին եք տեսնում, ասել է. «Ես մնում եմ իմ համոզմանը, որ Սերժ Սարգսյանը հազվագյուտ քաղաքական գործիչ է, որն անցել է խրամատով, անցել է ճանապարհ եւ էվոլյուցիոն ձեւով կարողացել է քայլեր կատարելով` հասնել նախագահի պաշտոնին: …Եթե խոսքը վերաբերում է ՀՀԿ-ին, ապա չեմ կարծում, որ այդտեղ քննարկելու հարց կա… : Կարեն Կարապետյանի հետ այդ թեմաներով երբեւէ չեմ խոսել, չգիտեմ իր կարողությունները, բայց ինձ թվում է, որ այսօրվա վիճակով Սերժ Սարգսյանը բարձր է կանգնած»:
Հիշեցնենք՝ երեկ ՀՀԿ փոխնախագահներից Գալուստ Սահակյանն էլ ասել է, թե Կարեն Կարապետյանը չունի այնպիսի հենարան, ինչպիսին ունի Սերժ Սարգսյանը: Եւ սա այն դեպքում, երբ Կարապետյանը ՀՀԿ առաջին փոխնախագահն է»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։