«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի խորհրդարան է ներկայացվել հերթական խնդրահարույց օրինագիծը, որը կարող է նոր ջրբաժան անցկացնել ազգային արժեքներ դավանողների, ազգային ընտանիքի կողմնակիցների և ժամանակակից հարաբերությունների ու եվրաարժեքների նվիրյալների միջև:
Հաջորդ շաբաթ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում պետք է քննարկվի Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որից հետո այն կներկայացվի խորհրդարանի հաստատմանը:
Այդ փոփոխություններն անդրադառնում են երեխայի իրավունքների պաշտպանությանը, երեխաների որդեգրմանը, ծնողական իրավունքներից զրկելու հիմնավորումներին, որոնցից շատերը տարբեր մեկնաբանության առիթ կարող են տալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: